Պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագրեր է կնքել ևս 2 կազմակերպությունների հետ:
Լսողական սարք ստանալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել նաև «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ (Հասցե՝ ք. Երևան, Ծարավ Աղբյուր 55ա, hեռ. 010 62-02-01) և «Սատար» հաշմանդամների ՀԿ (Հասցե՝ ք. Երևան Նոր-Արեշ 35 փ. հասցե 2, հեռ.՝ 098 63-08-21):
Հաշմանդամի սայլակ ստանալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել նաև «Սատար» հաշմանդամների ՀԿ (Հասցե՝ ք. ԵրևանՆոր-Արեշ 35 փ. հասցե 2, հեռ.՝ 098 63-08-21):
Կազմակերպությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.mlsa.am/?page_id=12372 :
Հիշեցնենք, որ վերը նշված կազմակերպություններից հաշմանդամի սայլակ կամ լսողական սարք ստանալու համար անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող, խնամակալ կամ հոգաբարձու (այսուհետ` դիմող) պետք է ունենա պետական հավաստագիր:
Պետական հավաստագիր ստանալու համար առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով անհրաժեշտ է դիմել նախարարություն կամ սոցիալական աջակցության տարածքային գործակալության մարմին (բաժին) կամ «Հանգրվան» ՊՈԱԿ` ներկայացնելով ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 36-րդ և 37-րդ կետերով սահմանված փաստաթղթերը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին