Հիսուն մարդ է զոհվել Նիգերիայի հյուսիս-արևելքում Մուբի քաղաքում գտնվող մզկիթում իրականացված պայթյունի հետևանքով: Այս մաիսն հայտնում է «ԲԲՍ»-ն:
Լրատվամիջոցը գրում է, որ պայթյունը մահապարտ ահաբեկիչն իրականացրել է առավոտյան աղոթքի ժամանակ: Վիրավորների մասին հստակ տվյալներ դեռևս չեն հաղորդվում:
Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ երիտասարդը մտել է մզկիթ և գործի դրել ինքնաշեն պայթուցիկ սարքը:
Մոտավոր տվյալներով՝ գրոհայինը մոտ 17 տարեկան է եղել և պատկանել է «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորմանը: