Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում հրավիրված նախորդ շաբաթ տեղի ունեցած քառօրյա նիստերի ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ «Ելք»-ի հայտարարությանը, թե Վանաձորի ավագանին պետք է լուծարվի և նրանք այսօր դիմելու են կառավարությանը:
Նրա խոսքով՝ կառավարությանը դիմելը «Ելք»-ի իրավունքն է, բայց նրա կարծիքով՝ դրա անհրաժեշտությունը չկա:
«Եթե քվորում կլինի, ապա նիստը կկայանա և իր բնականոն գործընթացով առաջ կգնա: Նիստը եղել է ՏԻՄ օրենքին համապատասխան: ՍԴ-ի որոշումը, եթե ավելի ուշադիր լինեք, ապա կհասկանաք, որ վերաբերում է ՏԻՄ օրենքի և Սահմանադրության միջև տարբերությանը, որը մինչև մարտի 31-ը կկարգավորվի»,-նշեց նա:
Վահրամ Բաղդասարյանը հորդորեց առաջ չընկնել, եզրահանգումներ անելու համար դեռ շուտ է: