«Նիստը եղել է ՏԻՄ օրենքին համապատասխան». Վահրամ Բաղդասարյան` Վանաձորի ավագանու լուծարման մասին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում հրավիրված նախորդ շաբաթ տեղի ունեցած քառօրյա նիստերի ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ «Ելք»-ի հայտարարությանը, թե Վանաձորի ավագանին պետք է լուծարվի և նրանք այսօր դիմելու են կառավարությանը:

Նրա խոսքով՝ կառավարությանը դիմելը «Ելք»-ի իրավունքն է, բայց նրա կարծիքով՝ դրա անհրաժեշտությունը չկա:

«Եթե քվորում կլինի, ապա նիստը կկայանա և իր բնականոն գործընթացով առաջ կգնա: Նիստը եղել է ՏԻՄ օրենքին համապատասխան: ՍԴ-ի որոշումը, եթե ավելի ուշադիր լինեք, ապա կհասկանաք, որ վերաբերում է  ՏԻՄ օրենքի և Սահմանադրության միջև տարբերությանը, որը մինչև մարտի 31-ը կկարգավորվի»,-նշեց նա:

Վահրամ Բաղդասարյանը հորդորեց առաջ չընկնել, եզրահանգումներ անելու համար դեռ շուտ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել