Ջրարփի գյուղի դպրոցի աշակերտները և ծնողները բողոքի ցույց են կազմակերպել

Արմավիրի Ջրարփի գյուղի դպրոցի աշակերտները և ծնողները բողոքի ցույց են կազմակերպել՝ դպրոցը վերանորոգելու պահանջով: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարը՝ Ղազար Ղազարյանը:

Նրա խոսքով՝ բողոքի ցույցին մասնակցում են 60-70 ծնող, աշակերտների մի մասը ներկա է դասերին:

«Բազմիցս դիմել ենք՝ դպրոցի վերանորոգման հարցը լուծելու նպատակով, սակայն ոչ մի կոնկրետ պատասխան չենք ստացել»,-ասաց նա:

Այս պահին բողոքող աշակերտները և նրանց ծնողները դպրոցի դիմաց են և սպառնում են ճանապարհը փակել:

Գյուղապետի խոսքով՝ շենքը վթարային չէ, սակայն վատ վիճակում է:

Լուսանկարը՝ aysor.am-ի

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել