Պաշտպանության նախարարությունը 6,5 միլիոն դրամի անհատական վիրահատական փաթեթներ է գնել

Պաշտպանության նախարարությունը անհատական վիրահատական փաթեթներ է գնել:

Պայմանագիրը կնքվել է նոյեմբերի 1-ին՝ «Հելփ Ռ.Վ.» ՍՊԸ-ի հետ: Գնման արժեքը կազմել է 6 միլիոն 600 հազար դրամ:

Տեխնիկական բնութագրի համաձայն անհատական վիրակապական փաթեթն իր մեջ ներառում է

  • բինտ 7մx10սմ ստերիլ-1 հատ,
  • շարժական բամբակ թանզիվային մանրեազերծ բարձիկ 32±1,5 սմ x 17,5±1,0 սմ – 1 հատ,
  • անշարժ բամբակ թանզիվային մանրեազերծ բարձիկ 32±1,5 սմ x 17,5±1,0 սմ – 1 հատ (համաձյան ԳՕՍՏ 1179-93), փաթեթավորումը՝ անջրաթափանց N1, պիտ.ժամկետի 95%-ի առկայություն, փաթեթավորման վրա պետք է նշված լինի արտադրող կազմակերպության և արտադրանքի անվանումը, «մանրէազերծ» բառը, արտադրման (մանրէազերծման) տարին կամ եռամսյակը և պիտանելիության ժամկետը:  Պատրաստի վիրակապը պետք է մատակարարվի Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան:

Պայմանագրից տեղեկանում ենք նաև, որ «ԱՎՓ» պատրաստման համար անհրաժեշտ 31670 մետր թանզիվը կտրամադրվի պատասխանատու ստորաբաժանման կողմից՝ համաձայն ԳՕՍՏ  1179-93:

Փաթեթներից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 220 դրամ: ՊՆ-ն ձեռք է բերել 30 հազար փաթեթ:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել