Պաշտպանության նախարարությունը անհատական վիրահատական փաթեթներ է գնել:
Պայմանագիրը կնքվել է նոյեմբերի 1-ին՝ «Հելփ Ռ.Վ.» ՍՊԸ-ի հետ: Գնման արժեքը կազմել է 6 միլիոն 600 հազար դրամ:
Տեխնիկական բնութագրի համաձայն անհատական վիրակապական փաթեթն իր մեջ ներառում է
- բինտ 7մx10սմ ստերիլ-1 հատ,
- շարժական բամբակ թանզիվային մանրեազերծ բարձիկ 32±1,5 սմ x 17,5±1,0 սմ – 1 հատ,
- անշարժ բամբակ թանզիվային մանրեազերծ բարձիկ 32±1,5 սմ x 17,5±1,0 սմ – 1 հատ (համաձյան ԳՕՍՏ 1179-93), փաթեթավորումը՝ անջրաթափանց N1, պիտ.ժամկետի 95%-ի առկայություն, փաթեթավորման վրա պետք է նշված լինի արտադրող կազմակերպության և արտադրանքի անվանումը, «մանրէազերծ» բառը, արտադրման (մանրէազերծման) տարին կամ եռամսյակը և պիտանելիության ժամկետը: Պատրաստի վիրակապը պետք է մատակարարվի Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան:
Պայմանագրից տեղեկանում ենք նաև, որ «ԱՎՓ» պատրաստման համար անհրաժեշտ 31670 մետր թանզիվը կտրամադրվի պատասխանատու ստորաբաժանման կողմից՝ համաձայն ԳՕՍՏ 1179-93:
Փաթեթներից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 220 դրամ: ՊՆ-ն ձեռք է բերել 30 հազար փաթեթ:
Ալիսա Չիլինգարյան