22-ամյա Լևոն Սահակյանի սպանության գործով դատական հերթական նիստն այսօր՝ նոյեմբերի 16-ին չկայացավ:
Դատավորի օգնականը դատական նիստերի դահլիճում հայտարարեց, որ նիստը հետաձգվում է 30 րոպեով։ Քիչ անց օգնականը հայտնեց, որ նիստը հետաձվում է։ Պատճառը նիստը նախագահող դատավոր Արմեն Խաչատրյանի ինքնազգացողությունը լավ չլինելն է։
Նշենք, որ նախորդ նիստին պետք է ցուցմունք տար ամբաստանյալ Վահան Ղազարյանը, ով իրեն լավ չէր զգում։ Նրա ցուցմունք տալու փուլը տեղափոխվել էր այսօր։
Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 24-ին։
Հիշեցնենք, որ «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանն իր աշխատակցուհու՝ Արեգնազ Թովմասյանի մի քանի ամսվա աշխատավարձը չէր վճարել, հարցի շուրջ Թերլեմեզյան փողոցի 3-րդ հասցեում քաշքշուկի մեջ մտնելով նրա նշանած Լևոն Սահակյանի հետ, իր մոտ առկա ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս ոտքին և մեկ անգամ կրծքավանդակի շրջանին. ինչի հետևանքով 22-ամյա երիտասարդ ատամնաբույժը մահացել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: