Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ըստ նախագծի՝ նախատեսվում է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված համապատասխան համաձայնագրի հիման վրա Ռուսաստանի կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրել 100 միլիոն ԱՄՆ դոլար պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի ձեռք բերման նպատակով:
Մանրամասները՝ տեսանյութում։