Ազգային ժողովում կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հարց ուղղեց վարչապետ Կարեն Կարապետյանին, թե ինչ փուլում է Ախուրյան գետի վրա Կապսի ջրամբարը կառուցման աշխատանքները, որը օգտագործվում է Թուրքիայի հետ համատեղ, մինչդեռ հիմա Թուրքիան Ախուրյան գետի վրա մի քանի ջրամբարներ է կառուցել ու շարունակում է:
Վարաչապետը ասաց, որ հիմա մշակվում է հանրապետության ջրային ստրատեգիան, փորձելուեն փոքր և միջին ջրամբարներն օգտագործել, որ բնապահպանական ծախսերը, սպառողին ջուր հասցնելու հարցերը լուծվեն. «Քննարկում ենք Շիրակի մարզից Կապսի ջրամբարից դեպի Արմավիր տանել այնպիսի ուղի, որ Ախուրյանի ջրամբարի ծավալները լինեն ավելի կառավարելի և ի օգուտ մեզ: Մնացած մանրամասները՝ ծավալ, քանակ, պատրաստ ենք ներկայացնել»:
Ցոլակյանը նաև հարցրեց, թե նախընտրական հանդիպումների ժամանակ վարչապետը Սառնաղբյուր գյուղից մի բնակչի խոստացել էր սոնոգրաֆիկ ապարատ. «Խնդրում եմ, տվեք»,-ասաց պատգամավորը:
Վարչապետը սակայն չէր հիշում խոստումը. «Ես ընդհանրապես դեպք չեմ հիշում, որ խոստանում եմ, չեմ կատարում, բայց կվերհիշեմ»: