Խոշոր նվիրաբերություն՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

Գործարար և բարերար Հովսեփյան Գարաբեթը իր դստեր հարսանիքի կապակցությամբ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերեց ԱՄՆ 5000 դոլարին համարժեք դրամ:

Այս մասին տեղեկանում ենք «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի պաշտոնական կայքից:

Գարաբեթ Հովսեփյանը հարսանիքի ժամանակ իր խոսքում նշել է. «Մենք այստեղ հարսանիք ենք անում, քեֆ ենք անում, իսկ այնտեղ տղաները սահման են պահում. անելիք ունենք… անհրաժեշտ է բանակին սատար կանգնել, այդ իսկ պատճառով որոշել ենք բանակին նվիրաբերություն կատարել»: Պարոն Հովսեփյանի հետ ունեցած զրույցի ժամանակ, վերջինս նշեց, որ իր կարծիքով Հայաստանում իր դստեր օրինակը պետք է լայն տարածում ունենա և ավանդույթ դառնա, քանի որ յուրաքանչյուրի հոգու պարտքն է մշտապես աջակցել հայրենի սահմանների անվտանգությունն ու խաղաղությունն ապահովող հայ զինվորին:

«Բանակն ամեն ինչից վեր է ինձ համար. հայրենիքը և բանակը…»,- նշում է պարոն Հովսեփյանը: Նա նաև կոչ է անում 10մլն. հայերի օժանդակել հիմնադրամին՝ նշելով, որ եթե 10 մլն. հայ ամեն ամիս ընդհամենը 2 ԱՄՆ դոլարով օժանդակի, ապա տարիների ընթացքում կկուտակենք անհրաժեշտ գումարները բանակին ապահովագրելու համար: Բարերարը նաև նշեց, որ իհարկե կան մեծ բարերարներ, ովքեր կարող են օժանադակել, սակայն համազգային մասնակցությունը այս գործունեությանը առավել կարևոր է, քանի որ ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը միասնականորեն կանգնած է իր բանակի կողքին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել