Կառավարությունը կորոշի պատվաստումների ազգային օրացույցի փոփոխությունները

Գործադիրը հերթական նիստին որոշում կկայացնի Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցի մեջ փոփոխություններ կատարել:

Ըստ ներկայից տվյալների՝

 

Պատվաստանյութի  անվանում

Պատվաստման հերթական դեղաչափ

Պատվաստման

ժամկետ

Հիվանդությունների հակածինների 
պարունակությունը պատվաստանյութում
ՎՀԲ 1 ծնվելուց հետո՝ 0-24 ժամվա ընթացքում Հեպատիտ Բ` մանկական
ԲՑԺ 1 ծնվելուց հետո՝ 0-48 ժամվա ընթացքում Տուբերկուլոզ
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ
 
1 6 շաբաթական Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի` համակցված /թույլատրվում է նաև տվյալ տարիքի համար այլ հակածինների հետ համակցված/
ՕՊՊ Պոլիոմիելիտ ` բերանային երկվալենտ /1 և 3րդ տիպեր/
ՌՈՏԱ Ռոտավիրուսային
ՊՆԵՎՄՈ Պնևմակոկային – 13 վալենտ
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ 2 12 շաբաթական Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի` համակցված /թույլատրվում է նաև տվյալ տարիքի համար այլ հակածինների հետ համակցված/
ՕՊՊ Պոլիոմիելիտ` բերանային երկվալենտ /1 և 3րդ տիպեր/
ՌՈՏԱ Ռոտավիրուսային
ՊՆԵՎՄՈ Պնևմակոկային – 13 վալենտ
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ
 
3

18 շաբաթական

 

Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի՝ համակցված /թույլատրվում է նաև տվյալ տարիքի համար այլ հակածինների հետ համակցված/

ՕՊՊ

 

Պոլիոմիելիտ` բերանային երկվալենտ
/1 և 3րդ տիպեր/
ՊՆԵՎՄՈ Պնևմակոկային 13 վալենտ
ԻՊՊ 1 24 շաբաթական Պոլիոմիելիտ` ինակտիվացված
/1, 2րդ և 3-րդ տիպեր/
ԿԿԽ 1 12 ամսական Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ` համակցված
ԱԿԴՓ 4 18 ամսական Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ` համակցված /թույլատրվում է նաև տվյալ տարիքի համար այլ հակածինների հետ համակցված/
ՕՊՊ 4 18 ամսական Պոլիոմիելիտ` բերանային երկվալենտ
/1 և 3-րդ տիպեր/
ԱԴՓ-Մ 1 6 տարեկան Դիֆթերիա, փայտացում` համակցված
ՕՊՊ 5 6 տարեկան Պոլիոմիելիտ` բերանային երկվալենտ
/1 և 3-րդ տիպեր/
ԿԿԽ 2 6 տարեկան Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ` համակցված
ՄՊՊ 1 13 տարեկան Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ
2 Առաջին դեղաչափից 6 ամիս հետո
ԱԴՓ-Մ 2 15-16 տարեկան Դիֆթերիա, փայտացում` /թույլատրվում է նաև տվյալ տարիքի համար այլ հակածինների հետ համակցված/
ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ 1

16 տարեկան

 

Մենինգակոկային քառավալենտ կոնյուգացված
ՊՆԵՎՄՈ 1 Պնևմակոկային 13 վալենտ /կոնյուգացված/
ԿԿԽ Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ` համակցված
ՎՀԱ 1

16 տարեկան

 

Հեպատիտ Ա
2 Առաջին դեղաչափից 6 ամիս հետո
ՏՈՒԼԱՐԵՄԻԱՅԻ 1 17 տարեկան Տուլարեմիա
ԱԴՓ-Մ 3 26-30 տարեկան Դիֆթերիա, փայտացում` համակցված
4 36-40 տարեկան
5 46-50 տարեկան
6 56 -60 տարեկան
ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊ

Ըստ հրահանգի

 

Ռիսկի խմբեր Սեզոնային գրիպ
ՎՀԲ Հեպատիտ Բ` մեծահասակների համար
ԿԱՏԱՂՈՒԹՅԱՆ Համաճարակաբանական ցուցումով Կատաղության

Ըստ փոփոխությունների՝

  1. Մենինգակոկային, հեպատիտ Ա, պնևմակոկային, ԿԿԽ, տուլարեմիայի պատվաստումները կատարվում են միայն 16-17 տարեկան նախազորակոչային տարիքի անձանց,ինչպես նաև 18-27 տարեկան զորակոչվող չպատվաստված անձանց:
  2. 15-16 տարեկանում ԱԴՓ-Մ պատվաստումները կատարվում են բոլորին 1 դեղաչափ:
  3. ԿԿԽ պատվաստումները կատարվում են բոլորին միայն 2 դեղաչափ պատվաստում չունեցողներին:
  4. Նախազորակոչային տարիքում հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով՝ առաջին դեղաչափը 0.5 մլ, 16 տարեկանում, երկրորդ դեղաչափը՝ 0.5 մլ, 6 ամիս հետո: Զորակոչային տարիքի պատվաստում չունեցող կամ 1 դեղաչափ ունեցող անձանց կատարվում է 1մլ դեղաչափով:
  5. Տուլարեմիայի դեմ պատվաստումները կատարվում են պատվաստանյութի առկայության դեպքում:
  6. 15-16 տարեկանի պատվաստումից հետո ԱԴՓ-Մ պատվաստումները կատարվում են ըստ օրացույցի, ինչպես նաև վերջին 10 տարվա ընթացքում չպատվաստված անձանց:
  7. Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը կատարվում է 2 դեղաչափ՝ առաջին դեղաչափը 13 տարեկանում, իսկ երկրորդը 6 ամիս հետո:
  8. Դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի, հեպատիտ Բ-ի, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի և պոլիոմիելիտի պատվաստումներն իրականացվում են նաև տվյալ տարիքի համար նախատեսված պատվաստանյութերով համակցված այլ հակածինների հետ, որոնք ներառված են Պատվաստումների ազգային օրացույցում և առաջարկվում են տվյալ տարիքում՝ առանձին պատվաստանյութի տեսքով:
  9. Ինակտիվացված պոլիոմիելիտի բաղադրիչով համակցված պատվաստանյութով առնվազն մեկ դեղաչափ պատվաստման առկայության դեպքում՝ 24 շաբաթականում նախատեսված ԻՊՊ դեղաչափը չի կատարվում:
  10. Պատվաստումների ազգային օրացույցում ներառված պատվաստումները կարող են իրականացվել այլ պատվաստանյութերով՝ համակցված այլ հակածինների հետ, որոնք ներառված չեն օրացույցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել