Գործադիրը հերթական նիստին որոշում կկայացնի Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցի մեջ փոփոխություններ կատարել:
Ըստ ներկայից տվյալների՝
Պատվաստանյութի անվանում |
Պատվաստման հերթական դեղաչափ |
Պատվաստման ժամկետ |
Հիվանդությունների հակածինների պարունակությունը պատվաստանյութում |
ՎՀԲ | 1 | ծնվելուց հետո՝ 0-24 ժամվա ընթացքում | Հեպատիտ Բ` մանկական |
ԲՑԺ | 1 | ծնվելուց հետո՝ 0-48 ժամվա ընթացքում | Տուբերկուլոզ |
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ |
1 | 6 շաբաթական | Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի` համակցված /թույլատրվում է նաև տվյալ տարիքի համար այլ հակածինների հետ համակցված/ |
ՕՊՊ | Պոլիոմիելիտ ` բերանային երկվալենտ /1 և 3րդ տիպեր/ | ||
ՌՈՏԱ | Ռոտավիրուսային | ||
ՊՆԵՎՄՈ | Պնևմակոկային – 13 վալենտ | ||
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ | 2 | 12 շաբաթական | Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի` համակցված /թույլատրվում է նաև տվյալ տարիքի համար այլ հակածինների հետ համակցված/ |
ՕՊՊ | Պոլիոմիելիտ` բերանային երկվալենտ /1 և 3րդ տիպեր/ | ||
ՌՈՏԱ | Ռոտավիրուսային | ||
ՊՆԵՎՄՈ | Պնևմակոկային – 13 վալենտ | ||
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ |
3 |
18 շաբաթական
|
Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի՝ համակցված /թույլատրվում է նաև տվյալ տարիքի համար այլ հակածինների հետ համակցված/ |
ՕՊՊ
|
Պոլիոմիելիտ` բերանային երկվալենտ /1 և 3րդ տիպեր/ |
||
ՊՆԵՎՄՈ | Պնևմակոկային 13 վալենտ | ||
ԻՊՊ | 1 | 24 շաբաթական | Պոլիոմիելիտ` ինակտիվացված /1, 2րդ և 3-րդ տիպեր/ |
ԿԿԽ | 1 | 12 ամսական | Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ` համակցված |
ԱԿԴՓ | 4 | 18 ամսական | Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ` համակցված /թույլատրվում է նաև տվյալ տարիքի համար այլ հակածինների հետ համակցված/ |
ՕՊՊ | 4 | 18 ամսական | Պոլիոմիելիտ` բերանային երկվալենտ /1 և 3-րդ տիպեր/ |
ԱԴՓ-Մ | 1 | 6 տարեկան | Դիֆթերիա, փայտացում` համակցված |
ՕՊՊ | 5 | 6 տարեկան | Պոլիոմիելիտ` բերանային երկվալենտ /1 և 3-րդ տիպեր/ |
ԿԿԽ | 2 | 6 տարեկան | Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ` համակցված |
ՄՊՊ | 1 | 13 տարեկան | Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ |
2 | Առաջին դեղաչափից 6 ամիս հետո | ||
ԱԴՓ-Մ | 2 | 15-16 տարեկան | Դիֆթերիա, փայտացում` /թույլատրվում է նաև տվյալ տարիքի համար այլ հակածինների հետ համակցված/ |
ՄԵՆԻՆԳԱԿՈԿԱՅԻՆ | 1 |
16 տարեկան
|
Մենինգակոկային քառավալենտ կոնյուգացված |
ՊՆԵՎՄՈ | 1 | Պնևմակոկային 13 վալենտ /կոնյուգացված/ | |
ԿԿԽ | Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ` համակցված | ||
ՎՀԱ | 1 |
16 տարեկան
|
Հեպատիտ Ա |
2 | Առաջին դեղաչափից 6 ամիս հետո | ||
ՏՈՒԼԱՐԵՄԻԱՅԻ | 1 | 17 տարեկան | Տուլարեմիա |
ԱԴՓ-Մ | 3 | 26-30 տարեկան | Դիֆթերիա, փայտացում` համակցված |
4 | 36-40 տարեկան | ||
5 | 46-50 տարեկան | ||
6 | 56 -60 տարեկան | ||
ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊ |
Ըստ հրահանգի
|
Ռիսկի խմբեր | Սեզոնային գրիպ |
ՎՀԲ | Հեպատիտ Բ` մեծահասակների համար | ||
ԿԱՏԱՂՈՒԹՅԱՆ | Համաճարակաբանական ցուցումով | Կատաղության |
Ըստ փոփոխությունների՝
- Մենինգակոկային, հեպատիտ Ա, պնևմակոկային, ԿԿԽ, տուլարեմիայի պատվաստումները կատարվում են միայն 16-17 տարեկան նախազորակոչային տարիքի անձանց,ինչպես նաև 18-27 տարեկան զորակոչվող չպատվաստված անձանց:
- 15-16 տարեկանում ԱԴՓ-Մ պատվաստումները կատարվում են բոլորին 1 դեղաչափ:
- ԿԿԽ պատվաստումները կատարվում են բոլորին միայն 2 դեղաչափ պատվաստում չունեցողներին:
- Նախազորակոչային տարիքում հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով՝ առաջին դեղաչափը 0.5 մլ, 16 տարեկանում, երկրորդ դեղաչափը՝ 0.5 մլ, 6 ամիս հետո: Զորակոչային տարիքի պատվաստում չունեցող կամ 1 դեղաչափ ունեցող անձանց կատարվում է 1մլ դեղաչափով:
- Տուլարեմիայի դեմ պատվաստումները կատարվում են պատվաստանյութի առկայության դեպքում:
- 15-16 տարեկանի պատվաստումից հետո ԱԴՓ-Մ պատվաստումները կատարվում են ըստ օրացույցի, ինչպես նաև վերջին 10 տարվա ընթացքում չպատվաստված անձանց:
- Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը կատարվում է 2 դեղաչափ՝ առաջին դեղաչափը 13 տարեկանում, իսկ երկրորդը 6 ամիս հետո:
- Դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի, հեպատիտ Բ-ի, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի և պոլիոմիելիտի պատվաստումներն իրականացվում են նաև տվյալ տարիքի համար նախատեսված պատվաստանյութերով համակցված այլ հակածինների հետ, որոնք ներառված են Պատվաստումների ազգային օրացույցում և առաջարկվում են տվյալ տարիքում՝ առանձին պատվաստանյութի տեսքով:
- Ինակտիվացված պոլիոմիելիտի բաղադրիչով համակցված պատվաստանյութով առնվազն մեկ դեղաչափ պատվաստման առկայության դեպքում՝ 24 շաբաթականում նախատեսված ԻՊՊ դեղաչափը չի կատարվում:
- Պատվաստումների ազգային օրացույցում ներառված պատվաստումները կարող են իրականացվել այլ պատվաստանյութերով՝ համակցված այլ հակածինների հետ, որոնք ներառված չեն օրացույցում: