Օրենքի խախտմամբ հաշմանդամության 3-րդ կարգ ստացած անձը ստացավ հաշմադամության 2-րդ կարգ

Հաշմանդամության 3-րդ կարգ ունեցող Ս. Շ.-ին 2017 թ. հուլիսի 11-ին վերափորձաքննել ու կրկին հաշմանդամության 3-րդ կարգ են սահմանել: Սակայն նրա ունեցած առողջական խնդիրների դեպքում պետք է սահմանվեր հաշմանդամության 2-րդ կարգ:

Ս. Շ.-ի քույրը, դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնել է, որ տարիների ընթացքում նրա առողջական վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլ ավելի է վատթարացել: Այժմ նրա մոտ օրգանիզմի ֆունկցիաների այնպիսի խանգարումներ են  առկա, որոնք համապատասխանում են «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված 2-րդ աստիճանի կարողությունների սահմանափակումներին:

Հաշմադամության 3-րդ կարգ տրամադրելու մասին որոշմամբ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը չի ապահովել օբյեկտիվ քննարկում, չի ուսումնասիրել գործում առկա բոլոր ապացույցներն ու պատշաճ ուշադրության չի արժանացրել Ս. Շ.-ի առողջական բոլոր խնդիրները:

Ավելին՝ այդ որոշմամբ ոչ մի կերպ չի հիմնավորել հաշմանդամության 2-րդ կարգին համապատասխանող խանգարումներ ունեցող անձի դեպքում հաշմանդամության 3-րդ կարգ սահմանելը:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

ՀՔԱՎ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել