«Օրինական, առանց խախտումների ընտրված գյուղապետ եմ». Հուսիկ Սահակյան

Արենի համայնքի բնակիչները շարունակում են իրենց բողոքի ցույցը: Նորընտիր համայնքապետ, ՀՀԿ-ական Հուսիկ Սահակյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ չի պատրաստվում պաշտոնից հրաժարվել:

«Եղել են օրինական, առանց խախտումների ընտրություններ, ես էլ նախկին գյուղապետից երկու անգամ շատ ձայն եմ հավաքել»,-նշեց Հուսիկ Սահակյանը:

Նրա խոսքով՝ նա մի գյուղի պատճառով չի պատրաստվում պաշտոնից հրաժարվել:

Նշենք, որ ՏԻՄ ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին: Ընտրություններին մասնակցած 6338 արենցիներից 1175-ը իրենց ձայնը տվել էին Րաֆֆի Խաչատրյանի, իսկ 3123-ը Հուսիկ Սահակյանին: Երրորդ թեկնածուն հավաքել էր 1967 ձայն: Արենցիները պահանջում են իրենց նախկին գյուղապետ Րաֆֆի Խաչատրյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել