ԵՊՀ-ի ուսանողները դասադուլ են կազմակերպել

Երևանի պետական համալսարանի ուսանողները այսօր դասադուլ են կազմակերպել: Իրավաբան.net-ի լրագրողը հայտնում է, որ ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով: Նշենք, որ ԱԺ-ում օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ցուցարարները շրջում են ֆակուլտետներով ու կոչ անում, որպեսզի ուսանողները միանանց:

Համալսարանի անվտանգության աշխատակիցները փակել են շենքի դռները եւ թույլ չեն տալիս ներսում գտնվողներին դուրս գալ: Ուսանողները պահանջում են բացել համալսարանի դռները և թույլ տալ նրանց  միանալ իրենց ակցիային:

Ուսանողները սպասում են դասամիջոցին, որպեսզի կարողանան դուրս գալ համալսարանի շենքից: Նրանք պատրաստվում են շրջել նաև մյուս համալսարաններով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել