Արենցիները բողոքի ցույց են կազմակերպել. նրանք չեն ընդունում նոր գյուղապետին

Վայոց ձորի Արենի համայնքում բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զորույցում ասացին Արենիի համայնքապետարանից:

Բնակիչները պահանջում են, որպեսզի գյուղապետ շարունակի լինել Րաֆֆի Խաչատրյանը, ոչ թե նորընտիր գյուղապետ Հուսիկ Սահակյանը:

Նշենք, որ ՏԻՄ ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին: Ընտրություններին մասնակցած 6338 արենցիներից 1175-ը իրենց ձայնը տվել էին Րաֆֆի Խաչատրյանի, իսկ 3123-ը Հուսիկ Սահակյանին: Երրորդ թեկնածուն հավաքել էր 1967 ձայն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել