Եվրոպայում բնակվող ՀՀ քաղաքացին կարող է ԵՄ անդամ երկրներից բացի այլ երկիր գնալու համար օգտագործել և՛ ՀՀ քաղաքացու կենսաչափական անձնագիրը, և՛ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիրը: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց արտաքին գործերի նախարարության անձնագրային բաժնից Վարդգես Հովսեփյանը:
Այս հարցով Իրավաբան.net-ին էր դիմել ընթերցողներից մեկը:
Վարդգես Հովսեփյանի խոսքով՝ կապ չունի, թե որ երկիր եք տեղափոխվում: Եթե անձնագիրը վավերականության ժամկետի մեջ է, ապա այլ երկիրը տեղափոխվելը խնդիր չէ, եթե ՀՀ-ն ունի այդ երկրի հետ երկկողմանի կամ բազմակողմանի վիզայի մուտքի ռեժիմի պայմանագիր:
Դեպքեր էլ կան, երբ քաղաքացիները միակողմանիորեն են ազատված մուտքի արտոնագրի ձեռքբերման պահանջից:
«Մի դեպքում էլ կան պետություններ, որոնց քաղաքացիները մուտքի արտոնագիրը կարող են ստանալ սահմանային անցակետերում»,-նշեց նա:
Այսպիսի պայմաններով էլ օտարերկրացին կարող է մուտք գործել Հայաստան:
Այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները միակողմանիորեն ազատված են ՀՀ մուտքի արտոնագրի ձեռքբերման պահանջից:
Այն երկրների ցանկը, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը ունի առանց վիզայի մուտքի ռեժիմ` երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի հիման վրա:
Պետությունների ցանկ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիրը կարող են ստանալ ՀՀ սահմանային անցակետերում:
Մնացած բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիների համար մուտքի ռեժիմը օտարերկրյա պետություններ կարգավորվում է այդ պետությունների ներքին օրենսդրությամբ և ենթակա է փոփոխման դրանց համապատասխան: Այդ պատճառով ՀՀ ԱԳ նախարարությունը խորհուրդ է տալիս յուրաքանչյուր այցելությունից առաջ մուտքի ռեժիմի վերաբերյալ թարմ տեղեկատվությունը ստանալ այցելության երկրի արտաքին գործերի գերատեսչությունից կամ դիվանագիտական ներկայացուցչություններից:
Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ: