Ի՞նչ անձանգիր է պետք՝ այլ երկիր այցելելու համար

Եվրոպայում բնակվող ՀՀ քաղաքացին կարող  է ԵՄ անդամ երկրներից բացի այլ երկիր գնալու համար  օգտագործել և՛ ՀՀ քաղաքացու կենսաչափական անձնագիրը, և՛ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիրը: Այս մասին մեզ հետ զրույցում  հայտնեց արտաքին գործերի նախարարության անձնագրային բաժնից  Վարդգես Հովսեփյանը:

Այս հարցով Իրավաբան.net-ին էր դիմել ընթերցողներից մեկը:

Վարդգես Հովսեփյանի խոսքով՝ կապ չունի, թե որ երկիր եք տեղափոխվում: Եթե անձնագիրը վավերականության ժամկետի մեջ է, ապա այլ երկիրը տեղափոխվելը խնդիր չէ, եթե ՀՀ-ն ունի այդ երկրի հետ երկկողմանի կամ բազմակողմանի վիզայի մուտքի ռեժիմի պայմանագիր:

Դեպքեր էլ կան, երբ քաղաքացիները միակողմանիորեն են ազատված մուտքի արտոնագրի ձեռքբերման պահանջից:

«Մի դեպքում էլ կան պետություններ, որոնց քաղաքացիները մուտքի արտոնագիրը կարող են ստանալ սահմանային անցակետերում»,-նշեց նա:

Այսպիսի պայմաններով էլ օտարերկրացին կարող է մուտք գործել Հայաստան:

Այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները միակողմանիորեն ազատված են ՀՀ մուտքի արտոնագրի ձեռքբերման պահանջից:

Այն երկրների  ցանկը, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը ունի առանց վիզայի մուտքի ռեժիմ` երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի հիման վրա:

Պետությունների ցանկ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիրը կարող են ստանալ ՀՀ սահմանային անցակետերում:

Մնացած բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիների համար մուտքի ռեժիմը օտարերկրյա պետություններ կարգավորվում է այդ պետությունների ներքին օրենսդրությամբ և ենթակա է փոփոխման դրանց համապատասխան: Այդ պատճառով ՀՀ ԱԳ նախարարությունը խորհուրդ է տալիս յուրաքանչյուր այցելությունից առաջ մուտքի ռեժիմի վերաբերյալ թարմ տեղեկատվությունը ստանալ այցելության երկրի արտաքին գործերի գերատեսչությունից կամ դիվանագիտական ներկայացուցչություններից:

Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել