ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցնում է «Գրին քարտ» վիճակախաղը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
«Այսօր ես սկսում եմ Ներգաղթային վիզաների վիճակախաղի դադարեցման գործընթացը: Ես խնդրելու եմ Կոնգրեսից անմիջապես գործընթացը սկսել: Բազմազանության վիճակախաղ գեղեցիկ է հնչում, բայց ոչ մի գեղեցիկ բան չի պարունակում: Մենք ցանկանում ենք ունենալ արժեքների հիման վրա մեր երկիր մուտք գործող ներգաղթյալներ: Դա թույլ կտա մարդկանց ներգաղթի իրավունք ստանալ նրանց գիտելիքների հիման վրա»,-ասել է նա: