Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Կառավարությունը հավանությունն է ներկայացրել նախագիծ, որի համաձայն, 2017 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներին պետք է ապահովվեն զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով՝ հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով:
Որաշման նախագծի համաձայն՝ 2017 թվականի ձմեռային զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերը պետք է ուղարկվեն կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:
Հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կկիրառվի աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ պետք է իրազեկվի իրավասու պետական մարմիններին: