Քաղաքապետարանը կարծում է, որ նախկինում սպանված շների քանակը բավարար չէր. Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է.

«Այսօր մասնակցում էի թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման համար մրցույթ հայտարարող հանձնաժողովի առաջին նիստին:

Նիստից 3 րոպե առաջ իմ առջև դրվեց 15 էջանոց մի փաստաթուղթ, որի տեքստի շրիֆտը մոտ 4 էր, որից հետո առաջարկեցին կողմ քվեարկել փաստաթղթի տեքստին:

Նախորդ պայմանագրի կառուցվածքին ծանոթ լինելով, բացեցի տեխնիկական բնութագրի հատվածը: Եվ այն ինչ պարզվեց shat huzic er.
Քաղաքապետարանը կարծում է, որ նախկինում սպանված շների քանակը բավարար չէր և նոր պայմանագրով առաջարկելու է կտրուկ նվազեցնել ստերջացվող (ստերիլիզացվող) շների քանակը, կտրուկ ավելացնելով սպանվող շների քանակը: Հիմնավորումը ամենաֆենոմենալն էր՝ «միջազգային փորձից ելնելով», թե որ երկրների որ փորձից այդպես էլ չմանրամասնվեց:

Տեքստին ծանոթանալու համար և փոփոխություններ ներկայացնելու իմ առաջարկը մերժվեց: Տեքստն ընդունվեց 4 կողմ, 2 դեմ ձայներով»-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել