Զոհված զինծառայողների ծնողները բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին

Վերջին տարիներին հակառակորդի գնդակից զոհված զինվորների ծնողները լրագրողների հետ հանդիպմանն այսօր իրենց մտահոգությունն ու խնդիրները ներկայացրեցին։

Ապրիլի 10-ին Արցախում զոհված Ռոբերտ Աբրահամյանի հայրը պատմեց, որ ամսական 10 հազար նպաստ է ստանում՝ որպես զոհված զինծառայողի հայր, իսկ 60 հազար դրամ նպաստ էլ ստանում է Ռոբերտի 1,5 տարեկան երեխան։  Այս գումարը չի կարող բավականացնել երեխայի, առավել ևս ընտանիքի ապրուստի համար։

Ապրիլի 4-ին զոհված Արամայիս Միքայելյանի մայրը՝ Լիլիթ Ավագյանը, և ապրիլի 2-ին զոհված Ժորա Եսայանի մայրը՝ Մարինե Հակոբյանը, այսօր իրենց մտավախությունները հայտնեցին իրենց մյուս որդիներին բանակ զորակոչելու և սահմանային գիծ ծառայության տանելու համար։ Նրանք կարծում են, որ արդարացի կլիներ, եթե իրենց մյուս որդիները բանակ չզորակոչվեին։

Այսօրվա ասուլիսին անսպասելի տեղեկություններ հայտնեց ապրիլի 6-ին զոհված Մհեր Երզնկյանի հայրը՝ Արամայիս Երզնկյանը։ Նա նշեց, որ իր որդին սպանվել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մարտական հերթապահության ժամանակ․ դիվեսրոն խումբը ներթափանցել է և մարտի ժամանկ տղան մահացել է։

«Սկզբում ինձ ասացին, որ ինքնավնասում է արել, մեկ տարվա քննությունից հետո պարզվեց, որ հակառակորդը թափանցել է մինչեւ զորամաս։ Գիշեր հերթապահության է եղել, շարժ է նկատել, դուրս է եկել, սկսել կրակել, հենց այդ ժամանակ էլ ինքը մահացու վիրավորում է ստացել: Իմ տղային մինչ օրս որևէ մարտական շքանշան չեն տվել, իմ տղան մարտ է մղել, պայքարել է թշնամու դեմ, բայց տեղեկանքի մեջ գրել են՝ զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել