Խոշոր վթար Արցախում. կա 3 զոհ

Հոկտեմբերի 25-ին ժամը 10:05-ին Արցախի ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհի 2-րդ կմ տեղի է ունեցել ավտոպատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ահազանգով դեպքի վայր են մեկնել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ  օպերատիվ խումբը:

Տեղ հասնելուց պարզվել է, որ իրար են բախվել Ռ. Ս.-ի (ք. Ասկերանի բնակիչ, 1982 թ. ծն.) վարած «ՎԱԶ-21011» մակնիշի, Մ. Թ.-ի (Շուշիի շրջանի Քարին Տակ համայնքի բնակիչ, 1994 թ. ծն.) վարած «Միտցուբիշի» մակնիշի եւ Ս. Ղ.-ի (Մարտունու շրջանի Հացի համայնքի բնակիչ, 1984 թ. ծն.) վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենաները:

Ճանապարհատրանսպորտային պատահարի  հետեւանքով «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ. Ս.-ն եւ ուղեւորներ Հ. Ս.-ն (ք. Ասկերանի բնակիչ, 1988 թ. ծն.), Ա. Ս.-ն (ք. Ասկերանի բնակիչ, 1966 թ. ծն.) տեղում մահացել են,  իսկ Ի. Ս.-ին  (ք. Ասկերանի բնակիչ, 1959 թ. ծն.) տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջինս մահացել է:

«Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ  Մ. Թ.-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացած տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

«ՎԱԶ-2106» ավտոմեքենայում տուժածներ չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել