Beeline-ը հայտարարում է նոր ակցիայի անցկացման մասին։
Աբովյան 21 հասցեում գտնվող Վաճառքի և սպասարկման գրասենյակում հոկտեմբերի 25-27 ներառյալ առաջին 100 հաճախորդները ցանկացած սմարթֆոն գնելիս կստանան «Բրոնզ», «Արծաթ», «Ոսկի» կարգի գեղեցիկ համարները 50 տոկոս զեղչով գնելու հնարավորություն։
«Մեր կենտրոնական Վաճառքի և սպասարկման գրասենյակներից մեկը, որը գտնվում է Աբովյան 21 հասցեում, որոշել է իր հաճախորդներին մատուցել հաճելի անակնկալ։ Այս երեք օրվա ընթացքում նրանք, ովքեր կօգտվեն մեր պարզ և հարմար պայմաններով սմարթֆոն գնելու առաջարկից, կստանան նաեւ հնարավորություն 50 տոկոս զեղչով ձեռք բերել մեր գեղեցիկ համարները», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Ֆեյսբութքում Beeline Armenia պաշտոնական էջի միջոցով կամ 0611 անվճար հեռախոսահամարով: