9 ամսում ոստիկանությունում ծառայությունից ազատվել են 23 աշխատակից, խիստ զգուշացվել՝ 100-ը

2017 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 378 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 176 կարգապահական տույժեր, այդ թվում՝
– հայտարարվել է նկատողություն` 41,
– հայտարարվել է խիստ նկատողություն` 100,
– պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 3,
– կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 9,
– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 23:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 14 նյութեր:
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են մի շարք այլ աշխատանքներ, այդ թվում` ուսումնասիրվել և ամփոփվել են.
– ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավախախտումների և կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկատվությունը,
– ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:
Այսպես.
– 2017 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված իրավախախտումների կապակցությամբ կատարվել են 1122 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով ծառայողների նկատմամբ կիրառվել են 673 կարգապահական տույժեր /որից 35-ը` ազատում ՀՀ ոստիկանությունում ծառայությունից/:
– ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել են 40 քրեական գործեր 63 անձի վերաբերյալ:
8 անձի վերաբերյալ 8 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով:
2017 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 5 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 22 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 15 նյութեր:
Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 1 ծառայողի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով,5-ին հայտարարվել է «խիստ նկատողություն», իսկ 16-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել