Զգուշացեք խաբեությունից. Խաղարկային վիզաների ծրագրի հետ կապված շրջանառվում են փոստային ու էլեկտրոնային կեղծ նամակներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
ԱՄՆ Պետքարտուղարության վիզաների ծառայության գրասենյակը հայտնում է, որ զգալիորեն ավելացել են շրջանառվող փոստային ու էլեկտրոնային կեղծ նամակները: Այս նամակների հեղինակները, ներկայանալով որպես ԱՄՆ կառավարություն, փորձում են վճարումներ կորզել խաղարկային վիզայի ծրագրի մասնակիցներից: Բոլորին օգտակար կլինի ծանոթանալ Դաշնային առևտրային հանձնաժողովի կողմից պատրաստված Խաղարկային վիզաների հետ կախված խաբեության մեխանիզմների մասին տեղեկանքին: Նաև խորհուրդ ենք տալիս մասնակիցներին կարդալ Խաղարկային վիզայի ծրագրի հրահանգներն ու ընթացակարգերը, որպեսզի տեղյակ լինեք գործընթացի քայլերից, իմանաք երբ և ինչ պետք է սպասել և ումից:
Կեղծ կայքերի, էլեկտրոնային նամակների մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել https://travel.state.gov/content/visas/en/general/fraud.html էջի հաճախակի տրվող հարցերի բաժնում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2019թ. ծրագրով հայտերիընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսի2017թ. հոկտեմբերի 18-ի կեսօրին՝ արևելյան ամառայինժամանակով և կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-իկեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով:
Ովքեր խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչև 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է ևս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը: