Ավան վարչական շրջանի բնակիչների համար ֆեյսբուքյան իր էջում երկու լավ լուր է գրել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը.
«Նախ, բողոքի հիման վրա կարգավորվել է 34 երթուղու աշխատանքը։ Երթուղայինները նորմալ տեղ կհասցնեն ուղևորներին թե՛ Ծարավ աղբյուրի ուղղությամբ և թե՛ Շերամի (Մալաթիա-Սեբաստիա)։
Բացի այդ, «Երևան Տրանսից» տեղեկացա, որ գործարկվում է նոր երթուղի Ծարավ աղբյուրից դեպի Դավիթաշեն»։
Նա նաև կոչ է արել՝ վարորդների հնարավոր ապօրինությունների դեպքում տեղեկացնել ավագանու անդամներին, թեպետ նրանք խիստ նախազգուշացված են։