Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
Փոփոխությունների համաձայն՝ նվազեցվում են դատարանների նախագահներին մակագրվող գործերի քանակը, սահմանաչափը` դարձնելով մինչև տասը տոկոս` բացառությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի:
Հանվում է սահմանչափը գերազանցող չափով գործերի բաշխման տոկոսաչափը սահմանելու Դատարանների նախագահների խորհրդի հայեցողական լիազորությունը, ինչպես նաև սահմանվել է, որ Երևան քաղաքում գործելու է մեկ ընդհանուր իրավասության դատարան իր նստավայրերով:
Պարզեցվել է մինչև երկու միլիոն դրամ գումարի բռնագանձման հայցապահանջներով նախատեսվել է գործերի քննության ընթացակարգ և այլն: