«Սասնա ծռերի» զինված խմբի գործով տեղի կունենա արտագնա նիստ

«Սասնա ծռերի» զինված խմբի գործից առանձնացված 2-րդ մասով դատավարությունը տեղի կունենա արտագնա՝ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող այս գործով արտագնա առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, դատավորն է Արթուր Օհանյանը:

Հիշեցնենք, որ Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ որոշել է գործից անջատել Արամ Թորոս Թորոսյանի, Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի Հակոբ Թամրազյանի, , Մարտիրոս Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի, Հովհաննես Հարությունյանի, Արամ Հակոբյանի եւ Վարդան Գերավետյանի մասերը:

Անջատված մասի գործով դատական նիտը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին ժամը 11:30-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել