Փրկարարները երկու դի են հայտնաբերել Երևանի տարբեր թաղամասերի տներում

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 16:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1949 թ. ծնված Է. Ա.-ի դին:

Իսկ ժամը 13:08-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Սեպքի վայր մեկնած փրկարարները բացել են բնակարանի դուռը. նախասրահի հատակին հայտնաբերվել է 1943 թ. ծնված Ա. Դ.-ի դին:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել