Մեքենաների խցանումները վերացնելու ուղղությամբ վարչապետը նոր հանձնարարական է տվել

Հոկտեմբերի 19-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ճանապարհային երթևեկության ժամանակ առաջացող խցանումների վերաբերյալ։

Վարչապետի խոսքով՝  կառավարությունը նախաձեռնել էր օրենսդրական ու գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման ուղղությամբ։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերով տուգանքները հավելվող տույժերը վերացվել են, նախատեսվել է նախազգուշացման կիրառման ճկուն համակար. «Սակայն պարզ է, որ աշխատանքային օրերին Երևանում լինում են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և լուծում են պահանջում»։

Այդ խնդիրները լուծելու նպատակով, վարչապետը հանձնարարեց կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին երկու ամսում ուսումնասիրել Երևանում խցանումների պատճառները, և ներկայացնել առաջարկություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել