Ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքով հետախուզվողը՝ ոստիկանությունում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Գ.Նժդեհի հրապարակից, անձը պարզելու նպատակով, ոստիկանության Շենգավիթի բաժին են հրավիրել 1970 թ. ծնված Արսեն Վ.-ին: Պարզվել է, որ նա 2004թ. նոյեմբերի 8-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել