Մալթայի իշխանությունների կապերի մասին գրած լրագրող և բլոգեր Դաֆնե Կարուանա Գալիցիան սպանվել է իր ավտոմեքենայում՝ պայթյունի հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել նրա տան մոտ:
«Այսօր որտեղ նայես՝ ամեն տեղ խաբեբաներ են: Իրավիճակը հուսահատ է», – գրել է նա իր բլոգում պայթյունից կես ժամ առաջ:
Reuters-ի հաղորդմամբ՝ վերջերս լրագրողը զբաղվել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի և նրա երկու մոտ օգնականի դեմ հետաքննությամբ՝ ուսումնասիրելով նրանց կապերը Պանամայի օֆշորների հետ, անձնագրերի վաճառքը և Ադրբեջանի իշխանություններից գումարներ ստանալը:
Մուսկատը հայտնել է, որ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն պատրաստակամություն է հայտնել օգնել տեղական իշխանություններին սպանությունը հետաքննելու հարցում: