«Դիլիջան ազգային պարկ»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսանկ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով: Ներկա պահին ընթանում են քննչական, ակտիվ օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ միջադեպի հանգամանքները և հենակետի առերևույթ հրկիզման հնարավոր մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ:
Բայց անկախ այս հանգամանքից՝ կատարվածը, համենայնդեպս այն, ինչ ներկայացնում են պահպանությունն իրականացնող կազմակերպության աշխատակիցները, իսկապես տխուր է, չափազանց տխուր ու նույքան տխուր վերլուծումների տեղիք է տալիս»,-գրառում է կատարել նա:
Հիշեցնենք, որ Մի խումբ անհայտ անձինք «Դիլիջան ազգային պարկ»–ի Շամախյան տեղամասում հոկտեմբերի 13–ին, ժամը 21:40-ի սահմաններում վեճի են բռնվել այս հատվածի հենակետում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների հետ, քաշքշել միմյանց եւ այդ ընթացքում հրկիզել հենակետի վագոն տնակը: