«Միսս Հայաստան» ապրանքանիշը ապօրինի օգտագործելու մասով գործ է հարուցվել

«Միսս Հայաստան» ապրանքանիշը ապօրինի օգտագործելու մասով գործ է հարուցվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց «Միսս Հայսաստան» գործակալության շահերը պաշտպանը՝  Հարություն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Գոհար Հարությունյանը Քրեական օրենսգրքի երկու դրույթ է խախտել. «Առաջինը ապրանքանիշի ապօրինի օգտագործումն է, այսինքն Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածը, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտին չհետևելը, որը 353 հոդվածով է կարգավորվում»:

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել «Միսս Հայաստան» գործակալության կողմից, որ «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը ապօրինի օգտագործել է գործակալության ապրանքանիշը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել