Վարչապետը մի քանի նոր որոշումներ է ընդունել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանին 2017 թվականի հոկտեմբերի 4-7-ը գործուղվում է Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև)՝ Անկախ պետությունների համագործակցության սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Մեկ այլ որոշման համաձայն տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանին 2017 թվականի հոկտեմբերի 5-6-ը գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին 2017 թվականի հոկտեմբերի 5-6-ը գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նարեկ Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արթուր Թովմասյանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 1-3-ը գործուղվելու է Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել