Beeline-ի նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ է բացվել «Զվարթնոց» օդանավակայանում

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բացվել է Beeline-ի նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ:

Գրասենյակը գործում է օդանավակայանի ժամանման սրահում և հասանելի է բոլոր այցելուներին։ Այն աշխատում է շուրջօրյա և առանց ընդմիջումների։ Հաճախորդները  կարող են դիմել նոր գրասենյակ Beeline-ի ծառայությունների հետ կապված ցանկացած հարցով։

Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում այս տարվա օգոստոսից արդեն գործում է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակ, որը հասանելի է միայն ժամանող ուղևորներին։ Այնտեղ հնարավոր է ձեռք բերել հեռախոսահամար և լիցքավորում անել։

«Այսօր մենք բացում ենք մեզ համար շատ կարևոր վաճառքի և սպասարկման գրասենյակ։ Օդանավակայանն այն վայրն է, որտեղ կյանքն եռում է օրը 24 ժամ։ Սա այն սահմանն է, որտեղ  երկրի հյուրերը կարող են  առաջին անգամ ծանոթանալ Հայաստանին և կապ հաստատել երկրի հետ, իսկ մեր բաժանորդները կարող են նախապատրաստվել իրենց ճանապարհորդությանը։ Վստահ եմ, որ այս գրասենյակի առկայությամբ ու մեր ռոումինգի մատչելի ծառայությունների շնորհիվ մեր բաժանորդներին ավելի հարմար կլինի ճանապարհորդել», – ասաց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Օդանավակայանում լիարժեք ծառայություններ տրամադրող գրասենյակ ունենալը շատ կարևոր էր մեզ համար, քանի որ այն իսկապես պահանջված է մեր բաժանորդների կողմից։ Իհարկե, երկիր այցելող զբոսաշրջիկները, ինչպես նաև տուն վերադարձող մեր հայրենակիցները կարիք են ունենում կապ հաստատել իրենց մտերիմների հետ, և մեզ համար կարևոր էր, որ նրանք կարողանան դա անել անմիջապես օդանավակայանում։ Սակայն մենք հասկանում ենք, որ հաճախորդները ունենում են և այլ հարցեր, որոնք անպայման լուծում կստանան», – նշեց Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։

Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 77 սեփական և դիլերական Վաճառքի և սպասարկման գրասենյակ: Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել