ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է տեխնոլոգիական կենտրոնը` փոքրերի նորաբաց «Cityzen» քաղաքում

Հոկտեմբերի 6-ին «Play City»-ում տեղի ունեցավ մասնագիտությունների մանկական՝ «Cityzen» քաղաքի բացումը, որտեղ, այլ մասնագիտությունների շարքում, ներկայացված է նաև հեռահաղորդակցության ոլորտը՝ ի դեմս Հայաստանում այդ ոլորտի առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի: Ընկերության տեխնոլոգիական կենտրոնը նախատեսված է 4 տարեկանից բարձր երեխաների համար:
«Cityzen»-ն իրական քաղաքի փոքր մոդել է՝ իր ենթակառուցվածքներով, օրենքներով և հաստատություններով: Այն անվտանգ, կրթական և խաղային միջավայր է, որտեղ երեխաները կարող են ստանալ նոր գիտելիքներ, փորձ, վառ տպավորություններ և զարգացնել ինքնուրույն ստեղծագործելու հմտություններ։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնոլոգիական կենտրոնում երեխաները՝ ինտերակտիվ և պարզեցված պարապմունքների միջոցով կծանոթանան ժամանակակից տեխնոլոգիաներին և գիտելիքներ կստանան հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ, ինչպես նաև ավելի լայն պատկերացում կկազմեն, թե ինչպես է գործում անլար հաղորդակցությունը: Հատուկ խաղային մոդելի շնորիվ երեխաները կպարզեն, թե ինչպես կարելի է 3G ցանցից անցում կատարել դեպի 4G ցանց, որպեսզի երկրի բնակիչներին և սպասասրահում սպասող ծնողներն ապահովվեն գերարագ ինտերնետ կապով:
«Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը «Cityzen»-ում ներկայացված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնոլոգիական կենտրոնում: Այստեղ երեխաները կարող են ծանոթանալ հեռահաղորդակցության հիմունքներին, պատմությանը, բջջային կապի աշխատանքի սկզբունքներին և կիմանան, թե ինչով է, օրինակ՝ 3G ցանցը տարբերվում 4G ցանցից: Նախաձեռնությունը կարևոր է վաղ տարիքից երեխաների մոտ տարբեր մասնագիտությունների մասին պատկերացում ձևավորելու առումով», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Cityzen»-ում բացված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնոլոգիական կենտրոնում երեխաների համար նախատեսված պարապմունքները կանցնեն վեց ուղղություններով՝ բջջային տեխնոլոգիաներ, համացանցի հիմունքներ, ցանցերի աշխատանք, համացանցային անվտանգություն, ռոբոտաշինություն և շարժական սարքավորումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել