ԱԻՆ-ում պարգևատրումներ են

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մ.Ղազարյանը պարգևներ հանձնեց հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (ՀՆՓԱԻԿ) փրկարարներին:

Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանի կողմից ԱԻ նախարարության պատվոգիր ստացավ կենտրոնի 6 աշխատակից:

ՀՀ ԱԻ նախարարի մեկ այլ հրամանով՝ «Անվեհեր փրկարար» մեդալ է շնորհվել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսնատ, փ/ծ ավագ ենթասպա Մ.Անտոնյանին:

ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի մեկ այլ լեռնափրկարար-դեսնատ, փ/ծ ավագ ենթասպա Մարինե Զովելյանն արժանացել է «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալի:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի կողմից պատվոգիր է ստացել նույն կենտրոնի 3 աշխատակից:

ՀՀ Կոտայքի մարզում՝ Գառնի գյուղի «Մուշեղի ձոր» հատվածում որոնողափրկարարական աշխատանքներին ակտիվ մասնակցելու (մեքենան գահավիժել էր անդունդը, զոհերին ու

տուժաներին փրկարարները, վտանգի ենթարկելով սեփական կյանքը ու մեծ դժվարությամբ,

դուրս են բերել ժայռաբեկորների միջից), ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և բարեխիղճ ծառայության համար ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի կողմից պատվոգրով պարգևատրվել է ևս 3 փրկարար:

Մասնակցության հավաստագրեր են հանձնվել նաև այս տարվա սեպտեմբերի 18-21-ը Մոլդովայում անցկացված ԵՄ «ՄՈԼԴԵՔՍ 2017» և սեպտեմբերի 24-30-ը Բոսնիա և Հերցեգովինայում կայացած ՆԱՏՕ-ի «Բոսնիա և Հերցեգովինա 2017» միջազգային դաշտային վարժանքներին ներգրավված երկու տասնյակից ավելի փրկարար ծառայողների, որոնք նշված միջոցառումների ընթացքում աչքի են ընկել մասնագիտական գիտելիքներով ու պատրաստվածության բարձր մակարդակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել