Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի մի քանի կետերով նախատեսված է, որ Կառավարությունը պետք է սահմանի Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություններ, իսկ նոր օրենսգրքի հետ կապված փոփոխություններ են հարկավոր: Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Ըստ ոլորտների դրանք երեքն են՝ կրթության և գիտության ոլորտն է, մասնավորապես գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների օտարման, գործարքներն են, որոնք որ հարկազատվելու են:
Երկրոդդը սոցիալակն ոլորտն է՝ նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատներում, մանկատներում, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատություններում, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունների մատուցումն է, ինչպես նաև խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների օտարման, աշխատանքների կատարման, բոլոր այս գործարքնները ԱԱՀ-ից կազատվեն:
Բժշկական ոլորտի՝ դոնորային արյան և դրա բաղադրամասերի, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության ապրանքների օտարումն է, բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պացիենտների պատրաստած ապրանքների օտարման, աշխատանքների կատարումը»,-մանրամասնեց Արամյանը:
ՊԵկ-ի հետ տեխնիակական որոշ շտկումներից հետո երկու օր անց այն հավանության կարժանանա: