Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 3-ին Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերվել է 1982 թ. ծնված Վահե Բ.-ն:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Նա սեպտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով (Մարդուն առևանգելը)։ Խափանման միջոցը՝ կալանք: