«Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 2-ին, անհայտ անձը ինքնաձիգից կրակոցներ է արձակել հենց կառույցի ներսում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրուցում հայտնեց ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը:
Հիշյալ անձը վնասազերծվել ու բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Զոհեր և վիրավորներ չկան, դեպքի մանրամասները ճշտվում է: