Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված «Մանկավարժական նախաձեռնություն հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց:
Դասընթացները կազմակերպվում են ՈՒԿԵ փոխուսուցման, փոխստուգման և այլ արդյունավետ ու ժամանակի քննություն բռնած մեթոդիկաներով:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. Դիմում ԿԳ նախարարի անունով,
2. Դիմում՝ կազմակերպության ղեկավարի անունով / դիմումները լրացվում են տեղում/
3. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը /2 օրինակ/
4. 3×4 չափսի 2 լուսանկար,
5. Աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը ,/
/աշխատում է առ այսօր նշումով , ստորագրությամբ և կնիքով/ 2 օրինակ/,
6. Անձնագրի պատճենը՝ 3 օրինակ,
7. ՄՆՀԱ հաշվեհամարին / 1510003946280100 Արարատբանկ ԲԲԸ/ փոխանցած գումարի անդորրագիրը:
Պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն:
Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ՄՆՀԱ գրասենյակ 2017 թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 10-ը, ժամը 10-ից 17-ը:
Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 70 000 դրամ:
Հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077 77 31 70, 091080205 հեռախոսահամարներով, կամ գրել [email protected] էլ փոստի հասցեով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել