Որո՞նք են ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու փաստաթղթերի ցանկը

Կառավարությունը սեպտեմբերի 28-ի նիստում կորոշի ճանապարհային հարկի արտոնություն­նե­րից օգտվելու իրավունքը հաստատող փաս­տաթղթերի և դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին:

Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտո­տրանս­­­­­­պորտային միջոցները` թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջոր­­­­­­դող 20-րդ հարկային տարվանից սկսած Հայաստանի Հանրապետության ավտո­մո­բի­լա­­­­­յին ճանապարհներից օգտվելու համար՝ ճանապարհային հարկից ազատման արտո­նու­թյան կիրառության համար հիմք են ընդունվում տրանս­պոր­տա­յին միջոցի հաշ­վառ­ման վկա­յա­­գիրը կամ տրանսպորտային միջո­ցի սեփականության իրա­վուն­քի պետական գրանցման վկա­յականը կամ շարժական գույքի կադաստր վարող մար­մնի կողմից տրված տեղե­կան­քը՝ հարկ վճարողին սեփա­կա­նու­թյան իրավունքով պատ­կա­նող ավտոտրանսպորտային միջոցի վերա­­բերյալ,

Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) այն հանքագործական գոր­­­­­­­­ծունեության մեջ օգտագործվող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները, որոնք Հայաս­­­տանի Հանրապետության ավտոմոբիլային ճանա­պարհ­նե­րից չեն օգտվում, Հայաս­տա­­նի Հանրապետության ավտոմո­բի­­­լային ճանապարհներից օգտվելու համար՝ ճանա­պար­հա­­­­­­յին հարկից ազատման արտո­նու­թյան կիրառության համար հիմք են ընդունվում տրանս­պոր­­տային միջոցի հաշ­վառ­ման վկա­յա­­գիրը կամ տրանսպորտային միջո­ցի սեփա­կա­նու­թյան իրավունքի պետական գրանցման վկա­­յականը կամ շարժական գույքի կադաստր վարող մար­մնի կողմից տրված տեղե­­կանքը՝ հարկ վճարողին սեփականության իրա­վունքով պատ­կա­նող ավտո­տրանս­պոր­տա­յին միջոցի վերա­­բերյալ,

հաշվառող լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանված բեռ­նա­տար ավտո­տրանս­պորտային միջոցները Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանա­­­­պարհներից օգտվելու համար՝ ճանա­պարհային հար­կից ազատման արտո­նու­թյան կիրա­­­ռության համար հիմք են ընդունվում փոխադրամիջոցների պետական գրանցում (հաշ­վա­ռում) վարող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ հարկ վճարո­ղին սեփա­­կա­նու­թյան իրա­վունքով պատ­­կանող` հաշ­վա­­ռումից ժամանակավորապես հան­ված ավտո­­տրանս­պոր­տա­յին միջոց­նե­րի վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել