Մարզպետը խնդրում է համալրել դպրոցներում թափուր հաստիքները

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարզում մանկավարժությունն ունի հարուստ ավանդույթներ: Բարձրագույն կրթություն ունեցող անձանց թվում էական թիվ են կազմում մանկավարժները: Ցավոք, մեր մանկավարժների մի մասն այսօր աշխատանք չունի: Միևնույն ժամանակ, ունենք դպրոցներ որտեղ թափուր հաստիքներն ամիսներ է չենք կարողանում համալրել: Խնդրում եմ օգնեք մեզ համալրել մեր դպրոցները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել