ՄԱԿ-ի բուժաշխատողների խոսքերով, Ռոհինգիայում տասնյակ կանայք Բիրմայի անվտանգության աշխատակիցների կողմից սեռական վայրագ բռնությունների են ենթարկվել. գրում է Independant-ը:
Բանգլադեշում ութ բուժաշխատող հայտնել են, որ օգոստոսից ի վեր իրենց մոտ բուժում են ստանում ֆիզիկական վնասվածներով 25 կանայք, ովքեր ենթարվել են վայրագ բռնությունների:
ՄԱԿ-ի բժիշկները անցյալ տարվա հոկտեմբերին ու նոյեմբերին Բիրմայի պաշտոնյաների ու Ռոհինգիայի մուսուլմանների միջև հակամարտության առաջին ալիքից հետո նույնպես հարյուրավոր կանանց բուժօգնություն են տրամադրել:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի առողջապահության համակարգող Նիրանտա Կումարն ասել է, որ օգոստոսին սեռական բռնության ավելի քիչ դեպքեր են եղել, սակայն վերջիններս առավել վայրագ բնույթ են ունեցել:
Բժիշկներն ու օժանդակող գործակալությունները հազվադեպ են կատարվածում մեղադրում երկրի զինված ուժերին` թեմայի նրբության պատճառով:
Բիրմայի կառավարությունը, որին ՄԱԿ-ը մեղադրում է Ռոհինգիայի էթնիկ բնաջնջման մեջ, ժխտել է իր կողմից իրականացված վայրագություններն, ասելով, որ իրենք հետապնդել են ահաբեկիչներին: Փաստացի առաջնորդ Աունգ Սան Սու Կուի խոսնակ Զոու Հտեյն ասել է, որ իրենց իշխանությունները կհետաքննեն սեռական բռնության բոլոր դեպերը:
-Սեռական բռնության ենթարկված կանայք պետք է գան մեզ մոտ,- աասել է նա: -Մենք կապահովենք նրանց անվտանգությունը, կիրականացնենք հետաքննություն և համապատասխան միջոցներ կձեռնարկենք:
Բանգլադեշում շտապօգնության ծառայության համակարգող Քեյթ Ուայթն ասել է, որ այդ դեպքերը հարավակողմյան իրական դեպքերի միայն տասներորդ մասն են կազմում:
Օժանդակող գործակալությունների ահազանգի համաձայն, օգոստոսի 25-ից իվեր, 350 հոգի սեռական բնույթի վայրագություննների հետևանքով գտնվում է ծայրահեղ ծանր առողջական վիճակում:
Շուրջ 429 000 Ռոհինգիայի բնակիչներ փախել էին Բիրմա, որտեղ նրանցից շատերի ընտանիքներն ապրել են սերունդներ շարունակ: Փախստականների մեծամասնությունը բնակվում է Բանգլադեշի գերբնակեցված ճամբարներում:
Ռոհինգիայի մուսուհմանների նկատմամբ հալածանքները տեղի են ունեցել անցյալ տարի հոկտեմբերին և այս տարի օգոստոսին, երբ Ռոհինգիայի զինյալները հարձակվել են կառավարական ուժերի վրա:
Բիրմային մեղադրում են տասնյակ գյուղեր հրկիզելու և Ռոհինգիայի բնակիչների վրա պարբերական հարձակումների մեջ:
Աունգ Սան Սու Կուն, ով չի մեկնաբանել կանանց նկատմամբ վայրագությունները, ասել է, որ նախքան իր իշխանության գալը, սեռական բռնությունը էթնիկ հակամարտությունների ժամանակ կիառվել է որպես զենք:
2011-ին նա ասուլիս էր հրավիրել հակամարտության ընթացքում սեռական բռնության կիրառման վերաբերյալ, նա մասնավորապես նշել էր. «Զինված ուժերն այն կիրառում են` էթնիկ ազգություններին ճնշելու և մեր երկիրը պառակտելու նպատակով»:
Հակամարտությունների վերջին ալիքի հետևանքով 1 000 մարդ մահացել է և հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են:
Օրական հազարավոր մարդիկ Բիրմայից ժամանում են փախստականների ճամբարներ, և նոր եկածներից 50 000-ը հղի կանայք են:
Պատրաստեց Վիկտորիա Բադալյանը