Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի միացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն ու այլ ապօրինի խմբավորումների՝ անօրինական ճանապարհով հասնելով Սիրիա կամ Իրաք, այս մասին «Интерфакс-Азербайджан»-ին հայտնել է երկրի պետանվտանգության ծառայության աղբյուրը:
Գործակալության զրուցակիցը շեշտել է, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ այս ադրբեջանցիների զգալի մասը սպանվել է զինված բախումների ժամանակ: