Պետք է այնպես անեմ, որ դա լինի շարունակական: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկոն)՝ խոսելով այսօր ստացած ՀՀ վաստակավոր արտիստի կոչման մասին:
Նրա խոսքով՝ շատ անսպասելի էր իր համար այդ կոչմանն արժանանալը:
«Շատ ուրախ եմ ինձ համար էլ, ընկերներիս համար էլ: Կոչումը պարտավորեցնող է, իմ տարիների աշխատանքը նման բարձր մրցանակի արժանացավ»,-ասաց նա: