«Պատրաստվում եմ պայթուցիկներ պայթեցնել Հանրապետության հրապարակում». ահազանգ

Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում ռումբ է տեղադրված: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Ոստիկանության համաձայն՝  ահազանգողն ասել է. «Պատրաստվում եմ պայթուցիկներ պայթեցնել Հանրապետության հրապարակում»:

Նշենք, որ 2 այսպիսի կեղծ ահազանգ էլ ստացվել էր օրեր առաջ: Զանգել և հայտնել եէին, որ ռումբ է տեղադրված նախ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության, իսկ հետո նաև Ազգային ժողովի շենքում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել